Jazz Night
All posts tagged Jazz Night
Դե ինչ ասեմ, ուղիղ 4 ամիս առաջ այս երեկո շաաաատ ահավոր վատ տրամադրություն ունեի, հիմա ոչնչով չի զիճում տրամադրությունս: Ու մեկա լավ էր, այն օրվա վատը հաջորդ օրը դարձավ շաաաատ լավը, հիմա չգիտեմ, գուցե և արթնանամ և ամեն ինչ լավ լինի, առայժմ չգիտեմ: Ամեն դեպքում հրաշք ամիսներ էին, Շնորհակալ եմ, Շնորհակալ եմ ամեն մի րոպեի համար, Շնորհակալ եմ այն երջանիկ ժպիտների համար, Շնորհակալ եմ որ այդ ամենը եղավ և այդ ճիշտ հարթության մեջ էլ ավարտվեց:
Իսկ սուրճը առաջին օրվա նման տաք էր, և ինչպես այն օրը այն կրկին պաղեց, բայց պաղեց ու իր հետ տարավ այս ամիսների ջերմությունը թողնելով իր հետրից ոչ թե մրուր, այլ մի բարակ մրուրիկ որը այն հետքը կլինի որ երբեք չենք մոռանա ոչ Դու, ոչ Ես . . .
. . . բայց մեկա ամեն ինչ Լավա լինելու:
Կյանքի նոր էջ Ջազային գիշերում,
Օ ինչ ցանկալի էիր դու,
Օ ինչ քիչ բառեր կան քո մեջ,
Օ ինչ գեղեցիկ է մառախուղը այս,
Օ ինչ թանձր է մշուշն այս ժամին
Ես կրկին փակում եմ աչքերս,
որ տեսնեմ աչքերը Քո,
որ գտնեմ այս թանձր մշուշում
աչքերը Քո վառ
Լապտերներն են հանգչում այս ժամին,
Լապտերների լույսն է կորչում այս ժամին
Եվ մնում ես Դու . . .
Դու այն միակը որ գրկում ես ինձ,
գրկում, Ճառագում ու լույս ես տալիս,
Լույս, որից ցնցված, ես շուռ եմ գալիս,
Եվ տեսնում եմ քեզ իմ Սիրելիս . . .
2:19am 19.01.2010թ.
So in a manner of speaking
I just want to say
That just like you I should find a way
To tell you everything
By saying nothing

