Նախ խաղին հրավիրելու համար շնորհակալությունս հայտնեմ Խաչատուրին և Արթուրին, ինչպես շատ հայտնի սովետական հայաստանի ֆիլմերից մեկի հերոսն է ասում, նմանապես նաև ես “որ դուք չըլնեիիիիք, ես ֆուտբոլ գնացողը չէիիիի…”:
Լավ օր էր, լավ ել անակնկալի բերեցին տղեքը, նստած նույնիսկ չեմ հիշում ինչ էի անում մեկ էլ զանգ եկավ . . . գնացինք ֆուտբոլ . . . գնացինք: Տո լավ էլ արեցինք, նույնիսկ Խաչատուրին ներկեցինք մեր դրոշի գույներով ու գնացինք: Լավ էր, ոգևորիչ էր հատկապես այն որ մարզադաշտը բավականին լեցուն էր մարդիկ ահագին փող էին տվել որ գան նայեն , մեր ֆուտբոլիստներին երկրպագեն:
Լավ երկար բարակ չգրելու համար ասեմ որ մեր ոգևորությունը բավականին երկար տևեց, ուղիղ 76 րոպե: Ու . . . դե լավ հասկացաք արդեն: Հայաստան – Իռլանդիա 0-1 : Բայց դե Հա-յաս-տան, Հա-յեր . . . ուռռա ուռռա ուռռաաաա . . .
Հ.Գ. Ու մի օր կգրեմ նայև Իռլանդիայում տարած մեր հաղթանակի մասին . . . սպասեք . . .
This slideshow requires JavaScript.


