Նստած նայում եմ թե ինչ շնորհավորանքներ են գալիս-գնում: Լավ ա Էլի . . . Բայց ամենահետաքրքիրը որ Բելառուսից շնորհավորանք ստացա :ՃՃ Քննարկեցինք ու եկան եզրակացության որ երբ իրենք կնշեն նոր տարին ես արդեն լաաավ-լավ կլինեմ: Ու Մտածեցի որ Սիբիրի ընկերներս արդեն լաաավ-լավ են, իսկ ես գրում եմ այս ամենը :ՃՃ Մի տեսակ այն չի չէ? Ու այս ամենից հետո մի լավ միտք առաջացավ, իսկ եթե մի օր այնքան գումար ունենամ որ անձնական ինքնաթիռով թռնեմ բոլոր ժամային գոտիներով, Հավես կլինի չէ? Ու շատ հետաքրքիր է ինչ որ մեկը արել է արդեն նման բան թե դեռ ամեն բան արջևում է …
Լավ ինչևէ, ամփոփեմ տարին ամեն բան սկսվեց Հունվարի 4-ին բարիշեցի մի մարդու հետ ում չէի կարողանում ներել երկար տարիներ: Ապրես դու: Որ կարդաս կարող ա չհավատաս բայց մեկ է իմ լավ ու վատ լինելու վրա միշտ ազդում էիր :Ճ
Հետո ամենացավալի շրջանը սկսվեց, նախ շատ ուժեղ հիասթափություն, ջարդված սիրտ բայց կանգուն հոգի: Այդ ընթացքում Պապիկս մահացավ, ցիկլը չէր փակվում: Ու մի օր փակվեց քանի որ հայտնվեց մի աղջնակ ով բռնեց ու փոխեց այդ ամենը: Չեմ պատկերացնում մինչև հիմա թե ինչ դժվար էր դա անելը, բայց ստացվեց և ես մինչև հիմա շնորհակալ եմ:
Այդ ընթացքում մի 3 անգամ այցելեցի Հայկական երկրորդ հանրապետություն` Արցախ: Եղա Բելառուսում, Վրաստանում, Տաջիկստանում: Շատ լավ էր, շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, ափսոս նրանք չեն հասկանում մեր լեզուն: Չնայած մարդ կա հասկանում ա :Ճ
Ամառը ավարտվեց տխուր նոտայի վրա և աշունը այդպես ել անցավ: Բարդ աշուն էր չնայած եղան նաև ձեռքբերումներ: Եղան նաև հիասթափություններ բուհի հետ կապված, անգլերենիս հետ կապված:
Ու սկսվեց Դեկտեմբերը… Սկսվեց Աղվերանում: Ու ասեմ որ աննախադեպ Դեկտեմբեր էր: Ամեն բան եղավ: Դեկտեմբերին հիմք դրած ամեն բան շատ հեռանկարային է ստացվել: Ամենակարևոր այն հանդիպումն էր որ եղավ հենց Աղվերանում: Ու շատ խոստումնալից տարի է գալիս մի քանի ժամից:
Սպասենք, Դիմավորենք, Աշխատենք ու Վայելենք…
Հ.Գ. Ներեն թող բոլոր նրանք ում թեկուզ մի փոքր նեղացրել եմ… Մեկա Ամեն Ինչ Լավ ա Լինելու

