Հաջողություն եմ մաղթում բոլոր բոլոր ուսանողներին, ինչպես նաև մեր դասախոս ընկերներին: Թող այս կիսամյակը սպասվածից առավել արդյունավետ անցնի: Առաջարկում եմ դիտել Կիսամյակի մասին մի լավ հոլովակ)))
ուսանողներ
All posts tagged ուսանողներ
Առավոտյան արթնացա, ինչպես միշտ առաջինը գնացի և շնորհավորեցի մորս: Դե այսօր տոն է Հայաստանում, տոն է նաև աշխարհում, այսօր Կանանց միջազգային օրն է: Միշտ որ կարդում, կամ լսում եմ “Կանանց միջազգային օր” դեմքիս ժպիտա հայտնվում, թող ինձ ներեն մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բայց դա ինձ հիշեցնում է ասենք “Երկրաբանի օր”, “բժշկի օր”, “էներգետիկների օր” կամ նման մի բան, կոպիտ ասած այստեղից ուղեղս միշտ ինքնաբերաբար հետրությունա անում որ “Կինը, մարդու ընկերնա” կամ “կինն էլ ա մարդ” արտահայտությունները բավականին ակտուալ են: Ինչպես մի բլոգային գրառման մեջ էի կարդում առավոտյան ցիտեմ.
- Ծաղիկ-մաղիկ-տարին-մեկ, ուսի-պուսի, մենք ձեզ սիրում ենք, էդ սաղ կապ չունի, ու բուն թեմայից լավ շեղում է։
Իսկ գիտե՞ք, որ ընդհամենը հիսունականներին, կինը ԱՄՆ-ում իրավունք չուներ փիէյջդի անելու։ Գիտե՞ք, որ իրավունք չուներ հող ունենալու։ Գիտե՞ք որ Շվեյցարիայում մի քառասուն տարի առաջ ա ստացել քվեարկության իրավունք։
Սա քաղաքական ու ֆեմինիստական տոն է առաջին հերթին։ Իմաստը մի աղավաղեք։ Ու «ֆեմինիզմ» բառից մի վախեցեք, ոչ մի վախենալու բան չկա, պարզապես հավասար իրավունքների մասին է խոսքը, ոչ շատ, ոչ քիչ։
Հասկանու՞մ եք, որ եթե վախտին ձեր սեռի ներկայացուցիչները չպայքարեին, չեիք ունենա հիմա ոչ սովորելու, ոչ աշխատելու, ոչ տնորեն լինելու, ոչ փիէյջդիներ անելու, ոչ քվեարկելու, ոչ էլ ունեցվածք ունենալու իրավունք։
Լավ, ամեն դեպքում, առավոտյան հիշեցի ևս մի մարդ-լեգենդի մասին: Կարաբալա, արդյոք ծանոթ է այս անվանումը Ձեզ? Ես միշտ Աբովյան փողոցով անցնելիս տեսնում եմ նրա արձանը, Սքուեր Ուանի հենց դիմաց, հակառակ մայթին: Անեմ անգամ տարբերա լինում արձանը` մի անգամ ծխախոտա հանգցրած վրան, մեկ այլ անգամ “ձեռքին” մի Ծաղիկա դրած, բայց մեկա ես այդտեղով անցնելիս միշտ հիշում եմ որ Ծաղիկ նվիրելը անհրաժեշտությունա, և որ դրա համար կարևոր չի թե դու փող ունես թե ոչ:
Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի, ի սրտե Շնորհավորում եմ բոլոր Կանանց և աղջիկներին իրենց Միջազգային տոնի կապակցությամբ:

