Հետաքրքիր էր իմ բլոգի մասին, բլոգի միջազգային օրը հղում տեսնել: Շնորհակալ եմ Աշակերտ!!!
via Աշակերտի բլոգը
Հետաքրքիր էր իմ բլոգի մասին, բլոգի միջազգային օրը հղում տեսնել: Շնորհակալ եմ Աշակերտ!!!
via Աշակերտի բլոգը
Դե Բլոգումս եթե գոնե մի քիչ “թափառել” եք, ապա տեսել եք հաստատ “Ջազային գիշեր” արտահայտությունը: Դե հիմա, էն ժամանակ դա ինձ փրկեց, հանեց էն, շախմատային լեզվով ասած, պատային իրադրությունից: Ռադիո Ջազն էլ փակեցին, բա տենց բան կլինի՞ . . . Բայց մեկ ա, կա մի հրեշտակ, ով ինձ տվել էր Ջազային հիթերի մի ողջ հավաքածու: Հա հա ու հենց այս հրեշտակն ա, որ իմ ձեռքից բռնեց ու ասաց, որ ես Ես եմ, ու ամեն ինչ լավ ա:
Կիրակի էր, մի սովորական կիրակի, բայց ես նախապես արդեն գիտեի, որ երեկոն սովորական չի լինելու: Բայց չէի սպասում, որ լիալուսին ա լինելու, այդքան աստղ ա լինելու, ու որ Հրազդանի կիրճի այդ հատվածում այդքան գեղեցիկ երեկո կարող է իջնել: Կամ միգուցե երեկոյի հերոսուհին էր այդ ամեն հեղինակը, այդ գեղեցկությունը նրանից էր բխում . . .
Ամեն դեպքում Լուսինն է վկա, միայն Լուսինը, թէ ինչ կատարվեց, ինչ լավ երեկո էր և ինչ անմոռանալի էր ամեն մի րոպեն: Լուսինը վկա, լավ ա լինելու:
Լուսինը Վկա
Լուսինը վկա դեմքը Քո սիրուն
ես չեմ մոռանա ոչ մի կերպ, երբեք,
Լունինը վկա . . .
Լուսինը վկա, որ հենց այդ պահին
ես զգացի այն, ինչ մի այլ տարի,
հա հենց այն տարին, որ Քեզ հետ նստած,
նստած մի գողտրիկ, գեղեցիկ վայրում Շարունակել ընթերցումը
Ուզում եմ տեսնել,
Ուզում եմ գրկել,
Ուզում եմ սեղմել Քեզ ես իմ կրծքին…
Ուզում եմ նայել,
Ուզում եմ շոյել,
Ուզում եմ սեղմել Քեզ ես իմ կրծքին…
Ուզում եմ լսեմ,
Ուզում եմ Քեզ զգամ
Սեղմեմ իմ կրծքին…
Ուզում եմ Սիրեմ
Գրկեմ, փայփայեմ
Ուզում եմ և դու Սիրես ինձ ընդմիշտ…
For You!
2:43 17.02.2010
Կյանքի նոր էջ Ջազային գիշերում,
Օ ինչ ցանկալի էիր դու,
Օ ինչ քիչ բառեր կան քո մեջ,
Օ ինչ գեղեցիկ է մառախուղը այս,
Օ ինչ թանձր է մշուշն այս ժամին
Ես կրկին փակում եմ աչքերս,
որ տեսնեմ աչքերը Քո,
որ գտնեմ այս թանձր մշուշում
աչքերը Քո վառ
Լապտերներն են հանգչում այս ժամին,
Լապտերների լույսն է կորչում այս ժամին
Եվ մնում ես Դու . . .
Դու այն միակը որ գրկում ես ինձ,
գրկում, Ճառագում ու լույս ես տալիս,
Լույս, որից ցնցված, ես շուռ եմ գալիս,
Եվ տեսնում եմ քեզ իմ Սիրելիս . . .
2:19am 19.01.2010թ.