Եվ ինչ քիչ է գրված Քո մասի, Պապիկ: Օրը կգա ու ես կգրեմ, կգրեմ նաև Քո հոր` հյուսն Մացակ Դերձյանի մասին, Քո եղպայրների մասին, որոնց կյանքը խլեց հենց այդ Մեծ Հայրենական պատերազմը: Ու ես հիշելու եմ, ու իմ թոռներն ել են Ձեզ հիշելու ու հպարտանալու են Ձեզնով և հպարտ են լինելու որ կրում են Դերձյան ազգանուը:
գիրք
All posts tagged գիրք
Ուրեմն կիսվեմ նաև իմ ընթերցողների հետ:
Վերջերս շատ էի տառապում, հիշել էի բոլոր “թերություններս”: Ասենք որ քիթս ծուռա, որ չեմ կարողանում պարեմ, որ ոչ մի գիրք չեմ կարդացել առաջինից մինչև վերջին էջը այլ միշտ “թռել եմ” մեջտեղները, որ կարմրում եմ ամեն մի առիթով, որ շատ եմ երազանքների հետևից ընկնում ու շատ եմ “քաշվում” հենց դրանից, որ չեմ սիրում կեղծավորություն անել ու սիրտս շատ շուտ բացում եմ: Ամեն դեպքում, ես այսպիսին եմ և չեմ փոխվել տարիներ շարունակ ու համոզված եմ որ փոփոխությունները լինելու են միայի ֆորս մաժորի դեպքում:
Եվ ահա ֆերս մաժոր համարենք թե ոչ բայց ես կարողացա, այո այո կարողացա մի բան անեմ որ երբեք չէի համարում կարևոր կարդալ այն ինչը այդքան ել հետաքրքիր չի, բայց կարդացի: Այս օրը հիշարժան օրա և Բլոգումս թողնում եմ այս գրառումը իր տառասխալներով, կետադրական սխալներով հանդերձ որ թեկուզ թոռներս իրենց պապին որոնեն համացանցում ու իմանան թե ինչ գիրքա կարդացել, հա այսօր ես 21 տարեկան 255 օրեկան 3 ժամական . . . եմ :Ճ
Հա չեմ խոստանում որ եթե նախագահի թեկնածու լինեմ սա չեն ջնջի բայց մեկա, հիշեք այս օրը Կարեն Դերձյանը առաջինից վերջին էջը կարդաց մի ամբողջ գիրք ;Ճ



