Տարին փոխվեց գործերը շատացան բլոգս մնաց անտեր…
տխուրա… բայց մեկա ամեն բան լավա լինելու!!!
Հաստատ!
Տարին փոխվեց գործերը շատացան բլոգս մնաց անտեր…
տխուրա… բայց մեկա ամեն բան լավա լինելու!!!
Հաստատ!
Լավ սկզբից նկարը դնեմ
Շուուուտվանից չէի գրել բլոգումս…
Դրա համար կային բոլոր օբեկտիվ և սուբեկտիվ պատճառները… չխորանանք…
Ու երկար դեռ չեմ էլ գրի երևի, թող ներեն ինձ իմ ընթերցողները:
Այսօր մի սովորական կիրակնօրյա առավոտ էր, արթնացա առավոտյան 8-ին, ինչպես միշտ, ու պահի տակ զգացի որ ուզում եմ կիսվեմ բոլորի հետ, կիսվեմ այն պատկերով որ իմ աչքերի առջև էր բացվել հենց այդ պահին: Նկարեցի 08:25 էր, գցեցի ֆեյսբուքյան իմ էջ, ու գնացի գործերով…
Ծանր օր էր… Րոպեական որոշումների կայացման տարափ էր տիրում օրվա գրեթե ողջ ընթացքում… Ծանր որոշումներ, չնախատեսված խնդիրներ, ֆլան ֆստան… մի կերպ աշխատանքային օրը դրական վերջակետով ավարտեցի, հասա տուն, մի լաաավ տաաաաք ցնցուղ ընդունեցի, հաց կերա ու հայտնվեցի որտե՞ղ, իհարեկ համակարգչի առաջ))))) Բացեցի մեյլից ավելի կարևոր դարձած ֆեյսբուքը ու ինչ տեսնեմ… աննախադեպ մի վիճակ… մի նկար որը արվել էր շատ համպատրաստից, ահավոր վատ որակի ֆոտոյով դարձել է հիթ, մարդիկ էնքան են լայքել էլ դու սուս, ու այդ ամենը ժամերի ընթացքում…
Ժպտացի… մի հավեսով մեղմ ժպիտ մտավ մեջս, ասես օրվա ընթացքում չէին եղել այդ անհամար սթրեսային վիճակները, ասես ես 11 ժամ ոտքի վրա չէի անց կացրել, նենց հավես էր… սիրահարվելուցա մեկել սենց լինում մոտս :ՃՃՃ
Ապրեք դուք! ԵՎ վերջում…
Վերջում ասեմ որ ռոմանտիկ ոչինչ չեմ առաջարկելու… Լավ միգուցե ռոմանտիկ թվա բայց մեկա չկա տենց բան… Հավեսով խենթ ուսանողական տարիները արդեն վաղուուուց անցյալում են… բայց մեկա լսեք, միգուցե դուրներդ գա ;)
Հ.Գ. Հա ի դեպ իմ դուրը, այս ամենից հետո, շատ պատահական մի նկար եկավ հուսով եմ այս մեկը ձեր դուրն էլ կգա ;)
Քաղաքն անձրևոտ երեկոյից հետո արդնանում, գործի է շարժվում,
Stingը հաճելիորեն շոյում եմ ականջներս իր մեղեդիներով,
Իսկ Մասիսը հեռվում նշմարվում է իր հինավուրց սառցադաշտերով,
Ու հիշեցնում որ թիմով բարձունք հաղթահարելը միշտ շատ ավելի դժվար է քան մեն մենակ
Նույնիսկ եթե թիմը կազմված է մինիմալ 2 հոգուց…
Հ.Գ. Սակայն ակամայից հիշում եմ մի հոդված գիտական ամսագրից որում ասվում էր որ Էվերեստի գագաթը առաջին անգամ գրավեց մի հրաշք երիտասարդ մագլցող ում անունն այդպես էլ չգրվեց ոչ մի գրքում, նա իջնելիս ընկավ ձնաբքի մեջ ու մենակ լինելու պատճառով չկարողացավ վերադառնա իրեն ապաստարանում սպասող ընկերներին… Բայց նրա սխրանքը կարողացան կրկնել միայն 40 տարի անց 2 հոգանոց թիմով բարձրացողները…
Օրը սկսվեց՝ բարի օր, այն ավարտվեց՝ գիշեր բարի,
Անգլերեն, Հայերեն, մի պուճուր էլ ՖրանսաԻսպաներեն խառնում ենք այս ամենն իրար,
Պահի տակ հասկանում ես ոչ “չեմ ձգում” խորամանկորեն Հայերենի էս անցնում,
Մտքեր, ժպիտներ, սպասում ու թրթիռ… հա դե ինչ արած կյանքն է այդպիսին…
Մեկ ազատ գրում, մեկ շնչակտուր հասնում ու ստուգում,
Մեկ էլ վրդովվում բոլորի վրա որ քեզ կտրում են այդ անվերջ տողերից…
Ու Դու ժպտում էս ու ամեն բան դառնում է աննման քան երբեք,
Ու վերջապես գալիս է օրը, օրը այն սպասված 5-րդ հանդիպման…
Ու ես հիմա գրում եմ Քո համար այս հրաշալի երաժշտության ներքո!!!
Հ.Գ. Ներիր 3-րդ անգամ լսելիս չդիմացա, բացեցի աչքերս և սկսեցի գրել!!!
Դիտեք մի փոքր վիդեո`
Այցելեք և միացեք մեր նախաձեռնությանը FB-ում՝ http://www.facebook.com/event.php?eid=221983524478314
Եվ անպայման ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ռոքսիին և ՍտարտԱփ-ի կոլեկտիվին :))
և
И что ни говори они правда не пара
Но это их не парит, это их право
Ей наплевать на брата, ему наплевать на правила
Их свела с ума любовь без памяти…
Кто-то ищет любовь на сайтах Скрывая тайные желания в Շարունակել ընթերցումը