Լավ սկզբից նկարը դնեմ
Շուուուտվանից չէի գրել բլոգումս…
Դրա համար կային բոլոր օբեկտիվ և սուբեկտիվ պատճառները… չխորանանք…
Ու երկար դեռ չեմ էլ գրի երևի, թող ներեն ինձ իմ ընթերցողները:
Այսօր մի սովորական կիրակնօրյա առավոտ էր, արթնացա առավոտյան 8-ին, ինչպես միշտ, ու պահի տակ զգացի որ ուզում եմ կիսվեմ բոլորի հետ, կիսվեմ այն պատկերով որ իմ աչքերի առջև էր բացվել հենց այդ պահին: Նկարեցի 08:25 էր, գցեցի ֆեյսբուքյան իմ էջ, ու գնացի գործերով…
Ծանր օր էր… Րոպեական որոշումների կայացման տարափ էր տիրում օրվա գրեթե ողջ ընթացքում… Ծանր որոշումներ, չնախատեսված խնդիրներ, ֆլան ֆստան… մի կերպ աշխատանքային օրը դրական վերջակետով ավարտեցի, հասա տուն, մի լաաավ տաաաաք ցնցուղ ընդունեցի, հաց կերա ու հայտնվեցի որտե՞ղ, իհարեկ համակարգչի առաջ))))) Բացեցի մեյլից ավելի կարևոր դարձած ֆեյսբուքը ու ինչ տեսնեմ… աննախադեպ մի վիճակ… մի նկար որը արվել էր շատ համպատրաստից, ահավոր վատ որակի ֆոտոյով դարձել է հիթ, մարդիկ էնքան են լայքել էլ դու սուս, ու այդ ամենը ժամերի ընթացքում…
Ժպտացի… մի հավեսով մեղմ ժպիտ մտավ մեջս, ասես օրվա ընթացքում չէին եղել այդ անհամար սթրեսային վիճակները, ասես ես 11 ժամ ոտքի վրա չէի անց կացրել, նենց հավես էր… սիրահարվելուցա մեկել սենց լինում մոտս :ՃՃՃ
Ապրեք դուք! ԵՎ վերջում…
Վերջում ասեմ որ ռոմանտիկ ոչինչ չեմ առաջարկելու… Լավ միգուցե ռոմանտիկ թվա բայց մեկա չկա տենց բան… Հավեսով խենթ ուսանողական տարիները արդեն վաղուուուց անցյալում են… բայց մեկա լսեք, միգուցե դուրներդ գա ;)
Հ.Գ. Հա ի դեպ իմ դուրը, այս ամենից հետո, շատ պատահական մի նկար եկավ հուսով եմ այս մեկը ձեր դուրն էլ կգա ;)


